-
22.10.2015|
17:08
Գերմանիան որոշել է արագացնել ապաստանի մերժում ստացած փախստականների արտաքսման գործընթացը՝ օգտագործելով ոչ միայն ուղևորատար, այլև ռազմական ինքնաթիռներ՝ գրում է Reuters-ը:
-
22.10.2015|
17:04
Ռուսական օդային հարձակման հետևանքով Սիրիայի Իդլիբ գավառում դաշտային հիվանդանոց է ռմբահարվել:
-
22.10.2015|
17:03
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, նաև Գերմանիան, կազմակերպությունից պահանջում են հետաքննել վերջերս Իրանում բալիստիկ հրթիռի փորձարկումը՝ անվանելով համաձայնագրի «լրջագույն խախտում»:
-
-
21.10.2015|
11:49
Հալեպի մոտ 35 հազար բնակիչներ վերջին երեք օրերին լքել են քաղաքը` կառավարական զորքերի լայնածավալ հարձակման պատճառով՝ տեղեկացնում են սիրիական աղբյուրները՝ նշելով, որ կառավարական զորքերի հարձակումը սկսվել է հոկտեմբերի 17-ին:
-
20.10.2015|
17:31
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնն իր կամավորների հետ ճանաչողական այց կատարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
-
20.10.2015|
12:09
Արտգործնախարարությունը Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին զրույցի է հրավիրել, երբ Ֆրանսիայի ՌՕՈՒ ինքնաթիռը վտանգավորության աստիճանի մոտեցել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի ինքնաթիռին:
-
19.10.2015|
12:52
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 82 մմ-ոց ականանետից (1 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (11 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 3000 կրակոց:
-
18.10.2015|
14:13
Սպանվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը` Սանաֆի ան-Նասրը: Fars գործակալությունը նշում է, որ Սանաֆի ան-Նասրը սպանվել է Հալեպում՝ օդուժի հարվածի հետևանքով:
-
17.10.2015|
12:22
Խաղաղապահների տեղակայման հարց կարող է իրականացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հիմնական պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո միայն՝ ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը: